Armenian text to speach

Նոր Սահմանադրությամբ դրոշի և զինանշանի նկարագրությունը կհանվի Սահմանադրությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր Սահմանադրության նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին վերաբերող դրույթում։ Մասնավորապես, գործող Սահմանադրությամբ ամրագրված՝ դրոշի և զինանշանի նկարագրությունները նոր նախագծում այլևս անմիջականորեն չեն ներկայացվի, իսկ խորհրդանիշների նկարագրությունն ու օրհներգը կսահմանվեն հանրաքվեով ընդունվող օրենքով։

Մինչդեռ նոր Սահմանադրության նախագծի 16-րդ հոդվածում մոտեցումը փոխվել է։ Այն սահմանում է. «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով»։

Այսինքն՝ նոր նախագծով Սահմանադրության տեքստում այլևս չեն նկարագրվի, թե ինչ գույներ ունի դրոշը, ինչ պատկերներ են առկա զինանշանի վրա կամ ինչպիսին է դրանց մանրամասն նկարագրությունը։ Այդ հարցերը կկարգավորվեն օրենքով, որն ընդունվելու է հանրաքվեի միջոցով։

ArmLur.am-ը նկատում է, որ առաջարկվող փոփոխությամբ պետական խորհրդանիշների նկարագրության և օրհներգի սահմանման հարցը վերապահվում է ոչ թե միայն օրենսդրական կարգավորմանը, այլև հանրաքվեին՝ դրանց վերաբերյալ վերջնական որոշման կայացմանը քաղաքացիների անմիջական մասնակցությամբ։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս