Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որով առաջարկվում են էական փոփոխություններ՝ պետականության հիմնարար սկզբունքներից մինչև իշխանության կառուցվածք, բանակի կառավարում և քաղաքացիների իրավունքներ։
Նոր նախագծով առաջարկվող հիմնական փոփոխություններից է Անկախության հռչակագրին հղումի բացակայությունը։
Այս փոփոխությունը ընդդիմությունը համարում է զիջում Ադրբեջանին, անվանելով նոր Սահմանդրությունը «Ալիևյան», մինչդեռ իշխանությունը այն ներկայացնում է որպես խաղաղության օրակարգի ամրագրում։
ArmLur.am լրատվականը փորձել է պարզել, եթե Սահմանադրության հանրաքվեն լինի վաղը, ինչ կքվեարկեն քաղաքացիները՝ այո թե ոչ։
Աննա Հանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութ․




























