Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի դեսպան Վոլինկինը հայտարարել էր, թե Հայաստանում գործող ՀԿ-ները սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ:
Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե հետ չի վերցնում իր կողմից ասված և ոչ մի խոսք:
«Ես այստեղ եմ բարեկամական կապեր հաստատելու համար: Շատերն իմ խոսքը կարող են այլ կերպ մեկնաբանել: Ամեն մեկն իմ խոսքերի մեջ ենթատեքստ է փնտրում, սակայն ես իմ ոչ մի խոսքից չեմ հրաժարվում»,-հայտարարեց ՌԴ դեսպանը: