Աշխարհում 1 միլիարդ մարդ չի օգտվում զուգարանից. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի փորձագետների տվյալներով՝ մոտ 1 միլիարդ մարդ ողջ աշխարհում մինչ այժմ չի օգտվում զուգարանից, ինչը հանգեցնում է այնպիսի մահաբեր հիվանդությունների, ինչպիսիք են խոլերան և հեպատիտը:

ՅՈւՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում են, որ բնակչության ծայհահեղ աղքատ խմբերի սանիտարական պայմանների բարելավման փորձերը հիմնականում հանգում են զուգարանների ստեղծմանը, սակայն նորամուծությունը հաճախ անտեսվում է բնակչության կողմից:

Օրինակ՝ Հնդկաստանում մոտ 600 միլիոն մարդ մինչ այժմ գերադասում են իրենց կարիքները հոգալ փողոցում, և սանիտարական պայմանների բարելավման վրա ծախսված միլիարդավոր դոլարները չեն օգնել լուծել այդ խնդիրը:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի տվյալներով՝ Բանգլադեշում և Վիետնամում որտեղ պատահի պետքարան սարքելու սովորույթը գործնականորեն հաջողվել է արմատախիլ անել:




Լրահոս