Ռուսաստանի պետդումայի պատգամավոր կոմունիստ Վալերի Ռաշկինը Թվիտերի իր միկրոբլոգում հայտնել է, որ մայիսի 13-ի առավոտյան նիստի ժամանակ պատգամավոր Օլեգ Նիլովը ամբիոնից կատարել է «Սև ագռավ» ժողովրդական երգից մի տուն:
«Նույնիսկ, մեր երգերը դուր չեն գալիս, ես խոսում եմ «Եվրատեսիլի» մասին: Մեր աղջիկները դուր չեն գալիս, որովհետև նրանք հյուս ունեն, այլ ոչ թե մորուք: Այս պարագայում շատ ուզում եմ նրանց պատվին մի ժողովրդական երգ երգել: Ինչպես ցույց են տվել նախորդ «Եվրատեսիլիկները», ժողովրդական երգերը շատ են դուր գալիս եվրոպացիներին և ամերիկացիներին: Այս մութ, սև ուժերին այդ սև ագռավի կերպարով ես ցանկանում եմ այս ամբիոնից մի փոքր տուն նվիրել», – ասել է Նիլովը:
Ժողովրդական երգը, որն այնուհետև երգել է պատգամավորը, պարունակում է «Սև ագռավ, ես քոնը չեմ», տողերը, որոնք պատգամավորը հասցեագրել է մրցույթի հաղթող ճանաչված ավստրիացիԿոնչիտա Վուրստին: