Ո՞վ էր մուրճով վնասել արագաչափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի արագաչափ սարքը վնասելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 18-ամյա Ազատ Շ.-ն մուրճով հարվածել եւ վնասել է արագաչափ սարքի օբյեկտիվի եւ լուսարձակի պաշտպանիչ ապակիները:

Կատարվում է քննություն:

 




Լրահոս