2014թ. Աշխարհի առաջնությունում ոչ ոքի չեմ երկրպագելու: Այս մասին «Սպորտ-էքսպրեսս»-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա նաև նշել է, որ չի մեկնելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնությանը և խաղերը կդիտի տանը:
«Ոչ ոքի չեմ երկրպագի: Պարզապես կդիտեմ խաղերը: Բրազիլիա չեմ մեկնի: Ինչո՞ւ, տոմսերը թանկ են»,- ասել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվելու հունիսի 13-ից հուլիսի 12-ը: