«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր եւ աջ ձեռքը ԱԺ-ում, կադրային վերջին փոփոխություններից հետո խաղից դուրս է հայտնվել ու անգործ մնացել։
Աբրահամյանի երբեմնի հավատարիմ անձը համարվող կրտսեր Լոքյանը Աբրահամյանի կառավարություն գնալուց հետո շտապեց աշխատանքից ազատվելու դիմում գրել եւ ակնկալում էր, որ նախկին ղեկավարը իրեն էլ կտանի կառավարություն։ Նոր կառավարություն ձեւավորման օրերին, երբ ՀՅԴ-ն չէր բացառում իր՝ կոալիցիայի մաս դառնալը, քննարկվում էր նաեւ ավագ Լոքյանի փոխվարչապետ նշանակվելու տարբերակը, ինչը կրտսեր Լոքյանին ավելի էր ոգեւորել։ Բայց նրա սպասումները չարդարացան։ Ավելին՝ ընդամենը մեկ ամիս առաջ Մոսկովյան 31 հասցեում բացված կրտսեր Լոքյանի «Լուբրանո» ռեստորանից նախօրեին հանում էին իրերը, անջատել էին նաեւ հեռախոսները։ Այս օրերին Սերգեյ Լոքյանը տխուր-տրտում նստում է «Մարիոթի» բացօթյա սրճարանում եւ անվերջ նայում կառավարության շենքին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։