«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դպրոցներում աղմկահարույց պատմությունները չեն դադարում կրկնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին ոտքով հարվածել է իր երեխային. «Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքեւ, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ»: Իսկ երբ Սարգիսը մի քանի օր առողջական խնդիրների պատճառով չէր հաճախում դպրոց, եւ առողջանալուց հետո հենց գնաց, դասարանի դասղեկ Նունե Լալայանը, բոլոր աշակերտների ներկայությամբ հայտարարեց. «Դու երես ունես, որ եկել ես»: Ապա դասընկերների ներկայությամբ բղավեց, թե սրան «շան տեղ չդնեք»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: