«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը`Ֆրանսուա Օլանդի այցի, Ուորլիքի եւ համանախագահների հայտարարությունների եւ Մաշտոցի պուրակի «վերանվանման» մասին.
-Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան, ըստ որոշ վերլուծաբանների, ոչ թե Հայաստանի հանդեպ ջերմ սիրուց է, այլ՝ զուտ տարածաշրջանային եւ ոչ ավելին, ձեր կարծիքով, ինչո՞ւ էր եկել Ֆրանսիայի նախագահը:
-Չեմ դադարում զարմանալ, երբ փաստերի բացակայությունը ոմանց մղում է դեպի դատարկվող երեւակայական աշխարհ, եւ փորձ է արվում չեղած բաներ հորինել իրենց` իբր մտքին սրություն տալու համար: Ֆրանսիայի նախագահը այցելել է բարեկամ երկիր եւ մենք նրան դիմավորել ու ընդունել ենք բարեկամաբար: Ֆրանսիան այն երկրների շարքում է, որոնք անվերապահորեն տեղեկացված են մեր երկրի խնդիրներից, մասնակից են մեր անկախության տարիներից ի վեր սիզբ առած եւ առաջ գնացող զարգացումներին եւ մենք իրար հասկանում ենք կես խոսքից: Այսպիսի բարեկամ երկիր ունենալը, պատմության հատկապես այս խառնաշփոթ ընթացքի մեջ, խիստ կարեւոր է եւ մենք փայփայում ենք այդ բարեկամությունը: Իսկ պաշտոնապես տեղեկություններ տարածվեցին հավուր պատշաճի, առ այն, որ Ֆրանսիայի նախագահը կատարում է նաեւ տարածաշրջանային այց դեպի Ադրբեջան եւ Վրաստան նույնպես եւ այստեղ չկա որեւէ գաղտնիք: Ֆրանսիայի եւ որեւէ այլ երկրի նախագահ ինքն է որոշում իրեն հարմար պահի, ո՞ր երկրի հրավերը ընդունել, ո՞ր երկիր մեկնել պաշտոնական կամ պետական այցերով:
Մանրամասնները թերթի այսօրվա համարում: