ՀՀ կառավարությունն այսօր դեմ արտահայտվեց պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի առաջարկած նախագծին, որով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով արագաչափերի արձանագրած տուգանքները:
Հարցը ներկայացնում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում խոսքով` մինչ նախագծի ընդունումն անհրաժեշտ է կատարել համապատասխան վերլուծություն՝ տուգանքների չափերը շաղկապելով խախտումների վտանգավորության աստիճանի հետ:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, միջազգային փորձը և ներկայացնի համապատասխան առաջարկություն:
Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, նախագծի հեղինակներին կառավարությունն առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ աշխատանքային խմբի աշխատանքների ավարտից հետո: