Արկանզասում նորից արգելել են գեյ- ամուսնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արկանզասի գերագույն դատարանը ժամանակավոր թույլ էր տվել նահանգում գեյ- ամուսնությունների օրինականացումը. թույլտվությունը պիտի գործեր ընդամենը 5 օրվա ընթացքում:

Անցած շաբաթ Արկանզասի ցածր ատյանի դատարանը հետաձգել էր նահանգի՝ գեյ-ամուսնությունների արգելքը, և երկուշաբթիից սկսած շուրջ 450 համասեռամոլ զույգեր գրանցել էին իրենց ամուսնությունները:

Այնինչ, Արկանզասի գերագույն դատարանը ստորին դատարանի որոշումը հետաձգել է:

Մի քանի ամիսների ընթացքում Միչիգանը, Տեխասը, Յուտան, Օկլահոման և Վիրջինիան իրենց օրենսդրությունները փոփոխել են՝ «կանաչ լույս» վառելով գեյ- զույգերի համար:

Այնինչ ԱՄՆ-ի պահպանողական հարավում միայն Արկանզասը որոշեց թույլ տալ համասեռամոլ զույգերին գրանցել իերնց ամուսնությունները, բայց ինչպես տեսնում ենք, դա երկար չտևեց:




Լրահոս