ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը երկուշաբթի պատրաստվում է կառավարության ծրագրի առնչությամբ առաջարկություններ ներկայացնել: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իր առաջարկությունները հիմնականում վերաբերելու են գյուղատնտեսական ոլորտներին: Պատգամավորը պատրաստվում է առաջարկել իշխանությանը գյուղնախարարության և գյուղացիների միջև ստեղծել միջանկյալ կառուցվածքային օղակներ, որպեսզի գյուղնախարարությունը գործ չունենա 360.000 գյուղացիական տնտեսությունների հետ, այլ գործեն որոշ կառույցներ, որոնք կսպասարկեն և´ գյուղացիներին, և´ գյուղացիական տնտեսություններին:
Պատգամավորի խոսքով` կառավարության առաջիկա ծրագիրը նախորդից շատ չի տարբերվում, պարզապես որոշակի կոնկրետացումներ են արվել:
Արդյոք իշխանությունը ականջալուր կլինի նաև ընդդիմադիրների առաջարկներին, որոնք առնչվում են կառավարության առաջիկա ծրագրին:
Սոնա Դավթյան