Չորս ուժերն իրենց քվեարկությամբ իրատեսական էին. Ռ. Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսկապես չորս քաղաքական ուժերն իրենց քվեարկությամբ իրատեսական էին, խստապահանջ և ականջալուր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Իրատեսական էին, որովհետև համակարգում որևէ մեխանիզմ չկա, որ այս ծրագիրը կիրականանա: Պետք է ընդդիմության մասին նախագիծ լիներ, որտեղ մեզ համար հնարավորություններ կլինեին, և կմտածեինք՝ ինչ-որ բան փոխվել է:

Եթե վարչապետը գար և ասել եկեք համագործակցենք, կհասկանայինք, որ ինչ-որ բան է կատարվել», – նշեց նա:

Հակոբյանի համոզմամբ՝ այս առումով իրատեսական է, որ  չորս քաղաքական ուժեր չմասնակցեցին քվեարկությանը, և խստապահանջ, քանի որ իրենք խստապահանջ կերպով հետևելու են Կառավարության գործունեությանը:

«Իսկ քվեարկությամբ մենք ականջալուր էինք հասարակության ձայնին», – ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց Կառավարության ծրագիրը, որին չմասնակցեցին Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն:




Լրահոս