Արգենտինացի նախկին չեմպիոնը չի կարծում, որ Մեյվեզերն իրեն երկրորդ շանս կտա:
Հիշեցնենք, որ Մարկոս Մայդանան (35-4, 31 КО) զիջել էր Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին (46-0, 26 КО) մայիսի 3-ին Լաս-Վեգասում կայացած մենամարտի ժամանակ:
«Չեմ հավատում, որ Մեյվեզերը ցանկանում է մենամարտել ինձ հետ, սակայն ակնկալում եմ, որ նա ինձ ռևանշ կտա: Մեկ ուրիշի հետ»,-ասել է Մայդանան:
«Հետաքրքրված չեմ Ամիր Խանի հետ ռևանշով: Այժմ ես հանգստություն եմ պահպանում և մեծ մարտի եմ սպասում:
Ես դեռ 30 տարեկան եմ, այդ պատճառով կհանգստանամ ընտանիքիս հետ, ապա կրկին կվերադառնամ տարվա ընթացքում»: