Ավելի քան 20 մարդ է զոհվել Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքի արվարձաններում, ուր հինգշաբթի գիշերը նախընտրական հանրահավաք էին կազմակերպել նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները:
Ինչպես տեղեկացնում է լիբանանյան The Daily Star թերթը, սպանվածների մեջ 11 խաղաղ բնակիչներ կան, այդ թվում՝ մի երեխա:
Մատար թաղամասը, ուր հավաքվել էին Ասադի կողմնակիցները, գնդակոծվել է ականանետներից: Սիրիայի մայրաքաղաքից ականանետների արկերի անկման մասին տեղեկություններ չեն ստացվել:
Չորեքշաբթի գնդակոծման է ենթարկվել Մազրա թաղամասը, ուր գտնվում է ռուսաստանյան դեսպանատունը, և շրջակա փոզոցները: Զոհվել է մեկ մարդ. հաղորդում է ИТАР-ТАСС-ը