Երևանը, գոնե մենք` հայերս, աշխարհում ամենագեղեցիկներից մեկն ենք համարում:
armlur.am-ի հարցումները հաստատեցին հայտնի ճշմարտությունը, իսկ մեր հայրենակիցներն էլ նշում էին, որ ամենագեղեցիկն ու հրապուրիչը հատկապես մայրաքաղաքի կենտրոնն է:
Նրանց կարծիքով` ամենաշատը քաղաքի կենտրոնական հատվածներն են բարեկարգվել, այդ պատճառով էլ Աբովյան, Թումանյան, Սայաթ-Նովա փողոցները, ինչպես նաև` Հանրապետության հրապարակը, անգերազանցելի տեսք ունեն: