«Ժամանակը ցույց կտա` վարչապետի ակումբն արդարացնում է իրեն, թե ոչ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը armlur.am-ի  հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` վարչապետների ակումբ ստեղծելու  հայտարարությանը, այդ նախաձեռնությունը դրական  է  համարում: Նրա խոսքով` դա ամբողջ աշխարհում ընդունված  պրակտիկա է: «Ես ոչ մի խնդիր այդտեղ չեմ տեսնում: Պարզապես երբեմն ակումբ արդարացնում է իրեն, երբեմն` ոչ: Ժամանակը ցույց կտա»,- ասաց Մանուկյանը:

Հետաքրքրվեցինք` նախկին վարչապետը տեսնո՞ւմ է  իրեն այդ ակումբում: Ի պատասխան Մանուկյանն ասաց, որ  ցանկացած իշխանություն, երբ  ցանկացել է խորհրդակցել իր հետ, ինքը միշտ պատրաստ է եղել դրան:

Սոնա Դավթյան




Լրահոս