«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եղբայր՝ Արմեն Բաղդասարյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը գնացել են Երեւանի Ագրարային համալսարան: Մեր տեղեկություններով՝ նրանք հանդիպել են համալսարանի ռեկտորի հետ եւ խնդրել՝ համալսարանի հարակից ավտոտնակները հատկացնել իրենց, քանի որ այնտեղ ինչ-որ բան են ցանկանում կառուցել: Թե որքանով է նրանց հաջողվել իրականացնել ցանկալի ծրագիրը, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից: «Նման բան չի եղել, նույնիսկ Արմեն Բաղդասարյանը Հայաստանում չէ: Ուղղակի մեր կուսակցության շենքի հարակից տարածքում ունենք նիստերի դահլիճ, որը կպած է շենքին, դա օրինական պատկանում է կուսակցությանը: Ընդամենն այդ դահլիճի վերակառուցումն է տեղի ունենալու, որեւէ ավտոտնակի կամ որեւէ այլ շինության, հարակից հողատարածքի մասին որեւէ խոսք ու խնդիր չկա»,-վստահեցրեց մամլո խոսնակը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: