Ինգուշեթիայում հինգ գրոհային է ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին Ինգուշեթիայի Մալգոբեկսի շրջանի Սագոպշի բնակավայրում հինգ գրոհային է ոչնչացվել հատուկ գործողությունների ժամանակ, այս մասին ИТАР-ТАСС-ին տեղեկացրել են հանրապետության իրավապահ մարմինները:

Առանձնատանը թաքնվող գրոհայինները հրաժարվել էին ենթարկվել իրավապահների հրահանգներին, զենքերը վայր դնել ու հանձնվել՝ փոխարենը ոստիկանների ուղղությամբ կրակ էին բացել: Պատասխան կրակի արդյունքում տանը թաքնված հանցագործները ոչնչացվել են: Փոխհրաձգության ժամանակ տանը հրդեհ է սկսվել:

Ոչնչացված գրոհայինները նախնական տեղեկտավության համաձայն՝ կապ ունեին Ինգուշեթիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Կոտիևի և հանրապետության այլ բնակիչների սպանությունների հետ, այս մասին ИТАР-ТАСС -ին հայտնել է Ինգուշեթիայի ղեկավար յունուս Բեկ- Եվկուրովը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ վերջին տարում «ահաբեկչական հանցագործությունները զրոյի են հասցվել»:

Եվկուրովը շեշտել է, որ Ինգուշետիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի դեմ իրականացված ահաբեկչությունից հետո հանրապետությունում այս հանցագործության հետ առնչություն ունեցող անձանց ակտիվ որունողական աշխատանքներ են տարվում:




Լրահոս