Իշխող կուսակցության համագումարին այսօր մասնակցելու էր եկել նաև Սաշիկ Սարգսյանը: ՀՀ նախագահի եղբայրը, սակայն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ համագումարին ելույթ չունեցավ: Եվ չնայած լրագրողների հարցազրույց վերցնելու փորձերը համառ էին, այսուհանդերձ Սաշիկ Սարգսյանն անդրդվելի մնաց:
Հիշեցնենք, որ ՀՀԿ 15-րդ համագումարի բաց քվերակության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ: