Իշխանությունները գործատուների վրա ճնշումներ են գործադրում. «Դեմ եմ»-ի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ»  քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Հայկ Ավետիսյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ «Դեմ եմ»-ն առաջիկայում բողոքի ակցիա կամ երթ չի նախատեսում: «Բայց  եթե անգամ լինի, հազիվ թե «Դեմ եմ» մարտավարության մեջ փոփոխություն լինի»,- ասաց շարժման ներկայացուցիչը:

Մարտավարություն ասելիս «Դեմ եմ»-ի անդամը  նկատի ունի երթերը և  որպես հանրային անհնազանդության դրսևորում   բանուկ փողոցներ փակելը:

Ինչ վերաբերում է   գործատուների վրա աշխատակիցների ճնշումներին, որի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, «Դեմ եմ»-անդամը հայտարարեց, որ  իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել գործատուների վրա` պահանջելով  նրանցից  չվերցնել  այն աշխատակիցների դիմումները, որոնք կհրաժարվեն  կուտակային կենսաթոշակային հինգ տոկոսը վճարել:

Հիշեցնենք, որ վերջերս  բողոքի ակցիա էին անցկացրել մանկավարժները, որոնք պահանջել էին իրենց առանց այդ էլ ցածր  աշխատավարձից պահումներ չանել:

«Դեմ եմ»-ի անդամի խոսքով` ճնշումներն այն աստիճանի են, որ շատերն արդեն «Դեմ եմ»-ի ֆեյզբուքյան խմբում  ճնշումների մասին չեն գրում: «Սա ցույց   է տալիս, որ իշխանությունները գործատուների վրա ճնշումներ են գործադրում»,- եզրափակեց Հայկ Ավետիսյանը:




Լրահոս