Հունվարի 31-ին`ժամը 16.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարկավագի փողոցի թիվ 145/1 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ,1989 թվականին ծնված Շուշանիկ Գագիկյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:Նույն օրը`ժամը 19.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քացախաթթվից թունավորումով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Կեչուտ գյուղի բնակիչ,1984 թվականին ծնված Վ.Բաբաջանյանը, որը տեղում ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:Փետրվարի 1-ին`ժամը 07.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքից թունավորվել է Երևան քաղաքի Քոչար փողոցի թիվ 9 շենքի 15-րդ բնակարանի բնակիչ, 1983 թվականին ծնված Եվա Յափուջյանը, ով տեղում ստանալով առաջին բուժօգնություն` հրաժարվել է հետագա հոսպիտալացումից:
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ