Հանրապետության տարածքում՝
Մայիսի 28-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-ին առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում `
Մայիսի 28-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 33.70C (2007թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.50C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.40C