ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականը՝ թվերով․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Սկիզբը՝ «Առավոտի» երեկվա՝ մայիսի 27-ի համարում

Երեկ մեր ընթերցողների ուշադրությանը ներկայացրինք ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարողականի համառոտ նկարագրի՝ բյուջեի եկամուտներին առնչվող հատվածը: Հիշեցնենք, որ օգտվել ենք բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագրից՝ պատրաստված ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի կողմից: Այսօր կներկայացնենք 2013թ. բյուջեի ծախսային հատվածը:

ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1 տրիլիոն 152 մլրդ 600 մլն դրամի ծախսերի կատարում: Այնինչ, մեկ տարվա ընթացքում փաստացի ծախսերը կազմել են 1.142,9 մլրդ դրամ: Շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով՝ 41,1%: Արտաքին աջակցությունը՝ հանձին տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների, նախատեսվածի միայն 66%-ն է կազմել: Սակայն նկատենք նաեւ, որ պետական դրամաշնորհները կազմում են բյուջեի եկամուտների միայն 1,24%-ը:

2013 թ. պետական բյուջեի ծախսերի 88,8%-ն ուղղվել է ընթացիկ ծախսերին և 11,2%-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1.015,4 մլրդ դրամ:

Մանրամասնները թերթի այսօրվա համարում

 




Լրահոս