Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ‘’Մուլտի գրուպ’’ ընկերության արտադրանքի հանդեպ բացասական վերաբերմունք են սկսել դրսեւորել ավիաընկերությունները: ‘’Ժողովուրդ’’-ի տեղեկություններով` իշխանական վերնախավից հրահանգ է իջել, որ այդ ապրանքներն այլեւս չմատակարարեն ինքնաթիռների ուղեւորներին: ‘’Մուլտի գրուպ’’ ընկերության ղեկավար Ս.Առուստամյանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում հերքելով այդ լուրերը, ասաց, թե այն բոլոր ավիաընկերությունները, որոնք գնել են իրենց արտադրանքը, այսօր էլ շարունակում են համագործակցել իրենց հետ, ընդ որում, նույն ծավալներով: Հավելենք, որ ‘’Ժողովուրդ’’-ի աղբյուրների համաձայն` երեկվանից հայրենի ուժային կառույցների ղեկավարները հրահանգ են ստացել` առայժմ դադարեցնել ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցության դեմ սկսված արշավները: Նախագահական նստավայրից բացատրվել է, որ առաջիկայում կլինի նոր հրահանգ:
Ժողովուրդ. Մուլտի գրուպ ընկերության արտադրանքը խնդիրներ է ունենում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ