Խորհրդարանում կշարունակվեն բյուջեի կատարողականի քննարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր շարունակվելու են  «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Այսօր եկամուտների և ծախսերի կատարողականը պետք է ներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Արտաքին գործերի նախարարությունը:

Հիմնական զեկուցողն է լինելու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Սպասվում է նաև  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը:




Լրահոս