Անդրանիկ Մանուկյանը Հայաստան է ժամանել մի քանի առաքելությամբ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանը Հայաստան է ժամանել մի քանի առաքելությամբ: Նա յուր խնամիների հետ փորձում է հնարավորինս «թեթեւ պրծացնել» Վերնիսաժի դեպքերի մասնակից իր փեսայի եղբորը՝ Յուվեցի Կարոյի փեսային, որի համար ոտքի է հանել ողջ պաշտոնական հիերարխիան, նախկին պաշտոնյա-ոստիկանապետերի էսկադրոնով հանդերձ, որպեսզի 5 հոգու վրա անօրինական զենքով «ա լա Լիսկա» կրակելն օրը ցերեկով դիտվի ինքնապաշտպանություն:

Պակաս կարեւոր չէ նաեւ Սերվիզի Անդոյի հաջորդ «սերվիզը». նույն «էսկադրոնների» միջոցով փորձ է արվում գլուխ բերել նրա նոր աշխատանքի հարցը. բանն այն է, որ մեծն «դիվանագետ» Մանուկյան Անդրանիկն այլեւս անելիք չունի ԵՄ-ի հետ ասոցացվող Ուկրաինայում եւ ցանկանում է հեռանալ այնտեղից` դառնալով «ծովերի  թագուհի» ՌԴ-ում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի վրա աչք ուներ նաեւ Բելգիայում դեսպան Ավետ Ադոնցը, որին, սակայն, որոշել են Իսպանիա տեղափոխել: Նրա տեղում թերեւս կնշանակվի ԱՄՆ-ում մեր դեսպան Թաթուլ Մարգարյանը: Իսկ Ռուսաստանի դեսպանի հավակնորդներից է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:         





Լրահոս