Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մինսկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` մայիսի 30-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մայրաքաղաք Մինսկում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարԴավիթ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավար­ման նախարարության միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, պաշտոնատար այլ անձինք։




Լրահոս