«Ադրբեջանի տարածած լուրը հնարամիտ ապատեղեկատվություն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Ադրբեջանի կողմից տարածված լուրը` իբր մեր 11 զոհերի մասին, լավ քողարկված հնարամիտ ապատեղեկատվություն է: Խնդրում եմ` դրան շատ չանդրադառնալ, սա այն դասական դեպքերից է որտեղ նրանք թակարդ են սարքել մեզ համար:

Նեղություն քաշեք և այդ բոլոր ազգանունները ցանցում ստուգեք և կտեսնեք, որ գրեթե բոլորն էլ կգտնեք` ուղղակի տարբեր ժամանակներում ու տարբեր պատճառներով: Նրանք միտումնավոր բոլորին խտացրել են կարճ ժամանակի մեջ և ներկայացնում են մարտական կորուստներ: Իրականում նրանք մահացել են ավելի երկար ժամանակում և տարբեր պատճառներով»:




Լրահոս