Պարբերաբար շարունակվող անձրևները երևանցիներին չեն խանգարում ամառային հանգստի մասին մտածել:
Շատ շուտով մեր քաղաքում գերիշխող է դառնալու երևանյան անտանելի տապը, ու քաղաքում մնալը, մեղմ ասած, ցանկալի չի լինելու:
Սրանով հանդերձ, ինչպես Armlur.am-ի հարցումները ցույց տվեցին, մեր հայրենակիցների մի մասը նախընտրելու է քաղաքում մնալ ժամանակի կամ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով` զրկվելով ամառային հանգստից:
Մյուս մասն էլ փորձելու է իր խնայողությունների հաշվին, թեկուզև կարճ ժամանակով, բացակայել քաղաքից և մեր երկրի այս կամ գողտրիկ անկյունում կամ վրացական ծավափերին անցկացնել վաստակած հանգիստը:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տգրան Սարգսյան