Լուսանկարում պատկերված է «Haida Gwaii» հնագույն կանադական արշիպելագը: Այն գտնվում է Բրիտանական Կոլումբիայի ափերի մոտ: Թարգմանաբար արշիպելագի անվանումը նշանակում է «Մարդկանց կղզիներ»: «Haida Gwaii»-ն կատարյալ է այնքանով, որ ե՛ւ հեռավոր է, մեկուսացած, ե՛ւ, միեւնույն ժամանակ, հեշտհասանելի: Ի դեպ, երբեմն «Haida Gwaii»-ն անվանում են «Կանադական Գալապագոսներ», որտեղ բնակվում են Haida կոչվող տեղաբնիկները: Հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում այս վայրը հիանալի է սերֆինգով զբաղվելու համար:
ՀՐԱՇԱԼԻ ԱՐՇԻՊԵԼԱԳ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ