Լուսանկարն արվել է 99 համարի երթուղայինում
Երթուղային տաքսու վարորդը բավականին հնարամիտ է գտնվել՝ մշտապես ինքն իրեն տաք սուրճով ապահովելու գործում: Ժամանակ չկորցնելու նպատակով նա որոշել է անցնել ինքնասպասարկման՝ իր նստարանի կողքին տեղադրելով հեղուկ գազի բալոնը՝ խցանումների ժամանակ աննպատակ նյարդայնանալու փոխարեն ավելի օգտակար գործով զբաղվելու, միգուցե նաեւ բարեկիրթ ուղեւորներին հյուրասիրելու համար՝ չհաշված հնարավոր վտանգները: