Սուզորդը մազապուրծ է եղել շնաձկան ժանիքներից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Կորնուոլ կոմսությունից 31-ամյա սուզորդ Լյու Սմարտը փորձել է տեսագրել մերձափնյա հատվածում լողացող շնաձկանը և քիչ է մնացել՝ նրա զոհը դառնա:

Տղամարդը լողալով անցել է վտանգավոր ձկանից մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Սարսափազդու տեսահոլովակը դարձել է YouTube-ի հիթը՝ մեկ շաբաթում հավաքելով հազարից ավել դիտում. տեղեկացնում է The Telegraph-ը:

Սուզորդի խոսքով՝ նա նկատել է հսկայական ձկանը ափին եղած ժամանակ, սակայն անվտանգ տեղ հեռանալու փոխարեն՝ նա վերցրել է տեսախցիկը և լողացել շնաձկան ուղղությամբ: Արդյունքում բրիտանացին, քիչ է մնացել, հայտնվի շնաձկան բացված բերանում:

Ավելի ուշ Լյու Սմարտը հայտարարել է, որ շնաձկան այդ տեսակը վտանգավոր չէ մարդու համար և սնվում է միայն պլանկտոնով:

 




Լրահոս