Բաշար Ասադը գնում է նախագահական երրորդ շրջանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաշար Ասադը, քվեարթերթիկների 100% հաշվարկի արդյունքներով, հաղթում է Սիրիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 88,7%-ը: Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մուհամադ ալ-Լահամը. տեղեկացնում է Reuters-ը:

Անցած երեքշաբթի կայացած Սիրիայի ընտրություններն անցկացվեցին քաղաքացիական պատերազմի պայմաններում, որը շարունակվում է երկրում արդեն 3 տարի:

Քվեարկութունն անցկացվել է միայն կառավարության կողմից վերահսկվող շրջաններում:

50 տարվա պատմության մեջ առաջին անգամ Ասադ ընտանիքի ներկայացուցչի հետ մեկտեղ ընտրություններում մասնակցում էր ևս 2 թեկնածու, որոնք ներկայացնում էին երկրի ընդդիմությունը: Ընտրությունների առաջատարն ի սկզբանե համարվում էր գործող նախագահ Բաշար Ասադը:

Ասադի հաղթանակը թույլ կտա նրան երրորդ անգամ զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը: Ավելի վաղ նա հախագահ էր դարձել 2000 և 2007 թվերին:

G7-ի երկրների ղեկավարները Բրուսելում համատեղ հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են հունիսի 3-ի նախագահական ընտրությունները:

«Մենք դատապարտում ենք հունիսի 3-ի կեղծ նախագահական ընտրությունները: Բաշար Ասադը Սիրիայում ապագա չունի», – ասվում է հայտարարությունում:




Լրահոս