Երջանիկ մանկության չափանիշներն ամեն մարդու մոտ տարբեր են:
Փոքրիկ կա, որ կգոհանա ընկերոջ նվիրած կոնֆետով, երեխա էլ կա, որ բազում խաղալիքներ ունի, բայց էլի է ուզում:
Եվ նրանց բոլորին միավորում է բակը, որտեղ անց են կացնում օրվա գոնե մի մասը:
Armlur.am-ը քաղաքապետարանի բոլոր նախաձեռնությունները միշտ է լուսաբանել, իսկ շենքերի բակերում խաղահրապարակներ, ամենուր չէ, որ կան:
Երբեմն էլ դրանք շատ հին են ու փոքրիկների համար՝ անհրապույր:
Ամեն դեպքում, հայ մանուկները եղածից էլ են գոհ: Ճիշտ է, նրանք տեսախցիկի առջև փոքր ինչ կաշկանդվում էին, բայցև իրենց ունեցածի համար գոհ էին ու երջանիկ:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան