Երեք մարդ զոհ է դարձել Սիեթլի Խաղաղօվկիանոսյան համալսարանում տեղի ունեցած կրակոցներին. տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ:
Կասկածյալներից մեկն արդեն ձերբակալված է, երկրորդին փնտրում են մոտավոր նկարագրության հիման վրա: Կասկածյալը զինված է:
Հայտնի է, որ առաջին կասկածյալին հայտնաբեր են և զինաթափել ուսանողները: Նրանից խլել են հրացանը և պահել, մինչև ոստիկանության գալը:
Կամպուսը շրջափակվել է, ուսանողներին խնդրել են հետևել բուհի կայքին` հետագա գործողությունների մասին տեղեկանալու համար:
Երեք վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Վերջին տվյալներով՝ նրանցից մեկը մահացել է: Մյուս երկուսն ավելի թեթև վնասվածքներ են ստացել: