Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի հարցով տարաձայնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրենց մեկժամյա ողջ հանդիպումը նվիրել են Ուկրաինային. տեղեկացնում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է հանդիպմանը ներկա եղած ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այն հարցին, թե արդոք երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինայի հետ կապված Մոսկվայի և Բեռլինի մոտեցումների միջև առկա տարաձայնություններին, Պեսկովը պատասխանել է «Հենց դրան էլ նվիրված էր հանդիպումը»:




Լրահոս