ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ այն տեսակետին, որ Սերժ Սարգսյանն իր վերջին հայտարարությամբ անհարմար իրավիճակի մեջ է դնում իր թիմակիցներին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը օրեր առաջ Ծաղկաձորում հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միություն մտնում է առանց Արցախի, քանի որ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունից առաջ ՀՀԿ-ի մի շարք անդամներ հայտարարում էին, որ Հայաստանը մաքսային միություն մտնում է Արցախի հետ:
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով` Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, այդ պատճառով է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն անում: Ո´չ առաջին, ո´չ երկրորդ, ո´չ երրորդ նախագահը չեն ճանաչել Արցախի անկախությունը ու ճիշտ են անում, որ չեն ճանաչում, քանի որ դա կխանգարի այս գործընթացին»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում: