Վրաերթի ենթարկված 11-ամյա աղջիկը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1989 թ. ծնված Ռոլանդ Խ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի ենթարկելով Կաթնաջուր գյուղի միջն. դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի, 2003 թ. ծնված Անի Ռքոյանին` կողաշրջվել է:
Աղջիկը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.00-ին, վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ աղջնակին վրաերթի ենթարկելուց հետո, վախենալով հավաքված քաղաքացիներից, ավտոմեքենան թողնել է դեպքի վայրում և ներկայացել Տարոնի բաժին:
Ռոլանդ Խ.-ն ներկայացվել է Սպիտակի բաժին:
Քննությունը վարում է ոստիկանության քննչական բաժանմունքը: 




Լրահոս