Քիչ առաջ armlur.am-ի հետ զրույցում Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանը հայտարարեց, որ այսօր տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով տուժել է Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը` այդ թվում նաև Հալիձորը: Կարկուտի հետևանքով Հալիձորում հողին են հավասարեցվել բանջարաբոստանային կուլտուրաները, վնասվել են պտղատու ծառերը, հացահատիկի բերքը: «Դաշտեր կան, որ վնասվել են 40, դաշտեր կան` 100 տոկոսով»,- մանրամասնեց համայնքապետը:
Նրա խոսքով` գյուղացիներն այս տարի ակնկալում էին ստանալ թթի, հոնի խաղողի բերք, սակայն նրանց սպասումները կարկուտը հօդս ցնդեցրեց: «Ընկույզ այս տարի մեծ մասամբ չենք ունենա»,- ասաց պրն Գերասիմյանը` հավելելով, որ այս տարվա մեջ սա երրորդ կարկուտն է:
Լուծումը, ըստ համայնքի ղեկավարի մեկն է, գյուղում պետք է լինեն հակակարկտային կայաններ: