Սիրիայում ՄԱԿ-ի նախկին հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի զինված հակամարտությունը, եթե այսպես շարունակվի, ապա Սիրիան կվերածվի « նոր Սոմալիի»:
Բրահիմին գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զգուշացրել է, որ եթե հակամարտության խաղաղ կարգավորման համար դրական լուծում չգտնվի, ողջ տարածաշրջանը կարող է պայթել: «Սիրիան չի մասնատվի, ինչպես կանխատեսում են շատերը, այլ կվերածվիի «նոր Սոմալի»: Այն կլինի չկայացած պետություն»- հայտարարել է նախկին բանագնացը: