Իտալական «Միլան»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին նշել է, որ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին:
«Շատ ուրախ եմ «Միլան»-ի նոր գլխավոր մարզիչ դառնալու կապակցությամբ: Սա անմոռանալի օր է ինձ համար: Շնորհակալ եմ ակումբի ղեկավարներին և Սիլվիո Բեռլուսկոնիին, որ ինձ հնարավորություն տվեցին և վստահեցին իմ ուժերին: Սա ինձ համար մեծ պատիվ է, քանի որ դարձել եմ մի ակումբի մարզիչ, որտեղ խաղացել եմ երկար տարիներ և մի շարք տիտղոսներ նվաճել»-, հայտարարել է Ինձագին: