Սլավյանսկում բեկորային վնասվածքներից երեխաներ են զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլավյանսկում փոքրիկ տղան ու աղջիկը զինված հակամարտության զոհ են դարձել, հայտնում է Դոնեցկի մարզի վարչակազմի մամլո ծառայության պետ Իլյա Սուզդալևը:

Նրա խոսքով, զոհված երեխաները 6 և 12 տարեկան էին: Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ նրանց մահվան պատճառ են դարձել բեկորային վնասվածքները: Սուզդալևը չի հստակեցրել, թե երբ և ինչ հանգամանքներում են զոհվել երեխաները:

Երեքշաբթի Դոնեցկի մարզի վարչակազմի առողջապահական դեպարտամենը հայտնել էր, որ հունիսի 8-ին Սլավյանսկում անչափահաս է զոհվել, երեխայի զոհվելու նախնական պատճառը բեկորային վնասվածքներն են, հայտնում է INTERFAX-ը:




Լրահոս