ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ` Սիսիան քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում մեկնարկում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդու­­թյան հարցերի խորհրդի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի անդամներից բացի կմասնակցեն նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ,ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամներ, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ:

Նիստին նախորդելու է Խորհրդի նախագահ՝ Բելառուսի Հանրապետության կրթությաննախարարիտեղակալ Վիկտոր Յակժիկի և Խորհրդի համանախագահ՝ ՀայաստանիՀանրապետության սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարի տեղակալ ԱրսենՔարամյանի համատեղ մամլո ասուլիսը,որը տեղի է ունենալու հունիսի 11-ին՝ ժ. 15-00-ին, Արմենպրես գործակալության սրահում:

Խորհրդի նիստի օրակարգում ներառված է 14 հարց: Մասնավորապես քննարկվելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջև միջազգային երիտասարդական համագործակցության մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի ռազմավարության իրագործման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքները, երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրման նպատակով միասնական հետազոտական ցանցի ստեղծման հնարավորությունը, իրականացվելու է փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մշակման, գյուղական երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ներկայացվելու է ՀայաստանիՀանրապետությունում իրականացվող երիտասարդական պետական քաղաքականությունը:

Նիստի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձաններին:

Նիստն իր աշխատանքները կավարտի հունիսի 14-ին:




Լրահոս