Ամերիկյան դպրոցներում միջին հաշվով շաբաթական կրակոցի մեկ դեպք է արձանագրվում: Այս մասին ասվում է ամերիկյան Everytown for Gun Safety կազմակերպության հաշվետվությունում:
Ինչպես տեղեկացնում է The Washington Post-ը, այս տարի ամերիկյան դպրոցներում կրակել են առնվազն 37 անգամ: Հաշվետվությունը կազմելիս հաշվի են առնվել ուսումնական հաստատություններում հրազենի օգտագործման բոլոր դեպքերը, այդ թվում`ինքնասպանություններն ու դժբախտ պատահարները:
Ընդհանուր առմամբ ցանկում է հայտվել 31 նահանգ: 2012թ.-ի դեկտեմբերից մինչ այժմ ամենաշատը կրակել են Թենեսիում (10 depq Everytown for Gun Safety-ի տվյալներով):
Վերջին դեպքը պատահել է Օրեգոնայում հունիսի 10-ին, որի արդյունքում զոհվել է երիու մարդ, այդ թվում՝ կրակողը:
2012թ.-ի դեկտեմբերից, երբ Սենդի Հուկ դպրոցում 20-ամյա Ադամ Լանզան գնդակահարել էր 20 երեխայի և 6 ուսուցիչների, ԱՄՆ այլ դպրոցներում գրանցվել է կրակոցներով 74 միջադեպ: