Հունիս 9-ին աշխատանքից ազատվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանը՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ:
Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
ՔԿՀ տեղեկատվության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը դեռևս թափուր է, և որևէ պաշտոնական հրաման չի եղել նոր պետ նշանակելու առնչությամբ:
Տաթև Հարությունյան