Armlur.am-ի տեղեկություններով` շինարարական գործունեություն ծավալող «ՍահակյանՇին» ՓԲԸ աշխատակիցները, արդեն չորս ամիս է, աշխատավարձ չեն ստացել և տեղյակ չեն` ինչու է ուշանում աշխատավարձի վճարումը:
Պարզաբանում փորձեցինք ստանալ հենց ընկերությունից: Ընդունարանի աշխատակից Լուսինե Մայիլյանը, սակայն, չհաստատեց եղած տեղեկությունները, ապա առաջարկեց զանգահարել ավելի ուշ` տնօրենի հետ կապ հաստատելու համար:
Մեր հաջորդ փորձը հետաքրքրիր վերջաբան ունեցավ. գործավարուհին տեղեկացրեց, որ խոսել է ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանի հետ, և վերջինս ասել է, որ ինքն այս պահին Լենինգրադյան փողոցում է և առաջարկել է հարցը ճշտելու համար գնալ այնտեղ: Ամեն դեպքում, Սուրեն Սահակյանը չի հերքել աշխատավարձերի պարտքերի մասին տեղեկությունները: