Այսօր խորհրդարանում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է «քառյակ»-ի ներկայացրած 12 կետանոց պահանջներին, բայց դեռ քննարկումներ են ընթանում:
«Քննարկելուց հետո կասեմ ընդունելի՞ են, թե՞ ոչ եւ ի՞նչ չափով են ընդունելի: Քննարկումները սկսել ենք մեր նախարարությունում, իսկ վարչապետի հետ դեռ չենք քննարկել»,-հայտնեց Կարապետյանը:
Այն հարցին, թե իրագործելի՞ են մինչև սեպտեմբերի 30-ը քառյակի ներկայացրած պահանջները, գյուղնախարարը պատասխանեց.
«Չեմ կարող ասել իրագործելի են, թե ոչ, պետք է քննարկենք: Իրատեսական պետք է լինի գյուղատնտեսական վարկերի տոկոսների իջեցումը, ես հիմա վերամբարձ բաներ չեմ կարող ասել, պետք է քննարկենք: Իսկ սուբսիդավորումը հիմա էլ են անում, իրենք ուզում են կրկնապատկել: Կարելի է ավելի շատ անել սուբսիդավորումը, բայց դրա համար ֆինանսական միջոցներ պետք կլինի: Հիմա երկրներ կան ամբողջությամբ են սուբիսդավորում»,-հայտարարեց Կարապետյանը: