Երևանի Նոր-Նորք համայնքի 43-ամյա բնակիչ Բորիս Հարությունյանը 2013 թվականի օգոստոսի 20-ին Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի 21-րդ տանը բռնաբարել է անչափահաս դստերը` Շ.Հ.-ին:
Armlur.am-ը տեղեկացավ, որ Բորիս Հարությունյանն իր՝ 16 տարին չլրացած դստերը պառկացրել է մահճակալին և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Բ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Գործը մակագրվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին, Հարությունյանի պաշտպանն է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը:
Մեղադրական եզրակացությունից իրազեկվեցինք, որ նախկինում չդատված Բ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 142 հոդվածի 1 մասով, այն է` անառակաբարո գործողությունները ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Տաթև Հարությունյան